Լրահոս

13.08.2016 08:43


«ՎԱԶ-2106»–ը բախվել է Քուչակ գյուղի կենտրոնում կայանված «Տատրա» բեռնատարին. կան տուժածներ

«ՎԱԶ-2106»–ը բախվել է Քուչակ գյուղի կենտրոնում կայանված «Տատրա» բեռնատարին. կան տուժածներ

Օգոստոսի 12-ին, ժամը 21.02-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 34SC824 (վարորդ՝ Մ. Հ.-ը ծնվ.՝ 1988թ.) պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է Քուչակ գյուղի կենտրոնում կայանված «Տատրա» մակնիշի 15LL515 պետհամարանիշի բեռնատարին, ինչից Մ. Հ.-ը և ուղևորներ՝ Ռ. Ք.-ը (ծնվ. 1988թ) և Ս. Ս.-ը (ծնվ. 1981թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, տեղափոխվել են շտապօգնության ավտոմեքենան և հոսպիտալացվել Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը