Լրահոս

13.08.2016 09:16


Երևան-Սևան ճանապարհին «VAZ 2106»–ը բախվել է ծառին. ուղևորը տեղում զոհվել է

Երևան-Սևան ճանապարհին «VAZ 2106»–ը բախվել է ծառին. ուղևորը տեղում զոհվել է

Օգոստոսի 13-ին, ժամը 03.46-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «VAZ 2106» մակնիշի 34OC895 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Թ., ծնվ. 1988թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից ուղևոր Խ. Ֆ.-ը (ծնվ. 1982թ.) տեղում մահացել է, իսկ Հ.Թ.-ը՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխել Երևան քաղաք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը