Լրահոս

13.08.2016 10:10


Վերին գետաշեն-Մադինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Վերին գետաշեն-Մադինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Օգոստոսի 13-ին, ժամը 00.43-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վերին գետաշեն-Մադինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է ,որ Մարտունի-Մադինա ավտոճանապարհի 13-րդ կմ-ին 11SL895 (վարորդ՝ Ա. Մ. ծնվ.՝ 1992թ.) պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարներն «Օպել Ջ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Վ. Պ.-ին (ծնվ. 1992թ) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացրել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը