Չինաստանում հայտնվել են OTECH F1 հաղորդակցման միջոցներ, որոնց հիմնական առանձնահատկությունն այն է, որ հնարավոր է միաժամանակ չորս SIM քարտ օգտագործել։
Արտաքին տեսքով նորույթը նման է կանադական «Research In Motion» ընկերության «BlackBerry» սմարթֆոններին։ Էկրանի ներքևում տեղադրված է «QWERTY» ստեղնաշարը, իսկ էկրանն էլ սենսորային է՝ 2,4 դյույմ անկյունագծով։
Սարքի մեջ տեղադրված SIM քարտերից յուրաքանչյուրը ակտիվ է, ինչը հնարավորություն է տալիս աշխատել միանգամից մի քանի տարբեր օպերատորների հետ։ Սակայն երրորդ սերնդի ծառայություններ (3G) սարքը չի կարողանում մատուցել։
Ստեղծվել է սմարթֆոն` չորս SIM քարտով