Տխրահռչակ Ահարոն Ադիբեկյանը ոչ պակաս տխրահռչակ հայտարարություն է արել: Նա գտնում է, որ 150 հազար բնակչությամբ Ղարաբաղի համար 12 հազար քառակուսի կիլոմետրը շատ է: Սա Սերժ Սարգսյանի՝ «Թալիշի ուղղությամբ մեր կորցրած դիրքերն անպետք հողեր էին» մտքի զարգացումն է:
Երեկվանից համացանցը լցված է Ադիբեկյանի հասցեին ուղղված հայհոյանքներով, բայց դրա իմաստը չկա. գործիքի վրա չեն բարկանում, գործիքը կիրառողին է պետք տեղը դնել:
Ահավորն այն չէ, որ Ահարոնը կռկռում է Ղարաբաղի թեմայով: Ահավորն այն է, որ Ահարոնը, ինչպես հայտնի է, հենց այնպես չի կռկռում: Նա միշտ կռկռում է կանխիկ գումարով և Բ26-ի թելադրանքով: Ասել է թե՝ Ահարոնի բերանով կռկռում է նախագահական նստավայրը՝ Բ26-ը: Այ հենց դա էլ ահավոր է ու վտանգավոր, քանզի ստացվում է, որ ՀՀԿ ղեկավարը Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների գնալու նախապատրաստական աշխատանքների «պետպատվեր» է իջեցրել և դատելով ամենից՝ այդ «պետպատվերը» ստացել է ոչ միայն Ահարոնը:
Ինչպես որ ընտրություններից առաջ է «սոցհարցման» պատվեր իջեցվում Ահարոնի վրա և նախապատրաստվում ընտրակեղծիքը, այնպես էլ հիմա են «սոցհարցման» և քարոզչական աշխատանքի միջոցով նախապատրաստվում կապիտուլյացիայի:
Ահարոնի բերանով տարածում են, թե իբր Ղարաբաղում շատ քիչ, բայց Ադրբեջանի կազմ մտնելու ցանկություն հայտնողներ կան: Դրան գումարվում է Ահարոնի «Ղարաբաղցիներին 12 հազար քառակուսի կիլոմետր պետք չէ» ձևակերպումը և ստանում ենք «Աղդամը մեր հայրենիքը չէ» ձևակերպման նորացված տարբերակը: Թե ինչի սա կարող է հանգեցնել, դժվար չէ կռահելը:
Եվ ուրեմն, ահավոր բաներից խուսափելու համար պետք է Ահարոնի պես գործիքների վրա էներգիա ու ժամանակ չծախսել: Դասականի ասած՝ գլխից է պետք բռնել:
Ահարոնը և ահավորը

Պետրոս Ալեքսանյան