Լրահոս

13.08.2016 15:15


Վանաձորում «ՎԱԶ-2107»–ը բախվել է էլ. սյանը

Վանաձորում «ՎԱԶ-2107»–ը բախվել է էլ. սյանը

Օգոստոսի 13-ին, ժամը 01.57-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցում՝ «Այսբերգ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող «Այսբերգ» ռեստորանային համալիրի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի A344BT37 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Ե. ծնվ. 1980թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատավածից և բախվել էլ. սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ.Ե.-ը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը