Լրահոս

13.08.2016 11:33


Վրաերթ Խանջյան փողոցում՝ «Լունապարկ» մանկական զբոսայգու մոտ

Վրաերթ Խանջյան փողոցում՝ «Լունապարկ» մանկական զբոսայգու մոտ

Օգոստոսի 13-ին, ժամը 09.27-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում՝ «Լունապարկ» մանկական զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 34 MR 317 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ք.) վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Ա. Հ.-ին և 65 տարեկան՝ անձը չպարզված մի տղամարդու:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը