Լրահոս

13.08.2016 11:46


Առեղծվածային դեպք Երևանում. 36-ամյա տղամարդը 9-րդ հարկից ընկել է Mercedes-ի վրա

Առեղծվածային դեպք Երևանում. 36-ամյա տղամարդը 9-րդ հարկից ընկել է Mercedes-ի վրա

Օգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի 50 շենքի բակում «Mercedes» մակնիշի 17 DR 700 համարանիշի ավտոմեքնայի վրա քաղաքացի կա և նրան հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վիրավոր քաղաքացուն՝ 36-ամյա Կարեն Միքայելյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Կ. Միքայելյանը 9-րդ հարկից վայր է ընկել, սակայն ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում էլ պարզվելու է՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, ինքնասպանություն, թե սպանության փորձ։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը