Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած աուդիտորների որակավորման քննության արդյունքները: Հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 13-ը, որոնցից 10-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հանձնաժողովը որոշում է կայացրել նաև որակավորման վկայական տրամադրել օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 2 դիմորդի, ինչպես նաև նշված կրթական ստանդարտներին համապատասխան Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների կողմից մինչև նրանց հավատարմագրումն անցկացված քննությունները դրական հանձնած 3 մասնագետի:
Հայաստանի Հանրապետությունում 25.10.2010թ. դրությամբ որակավորման վկայական ունի 156 աուդիտոր:
Որակավորվել է 15 աուդիտոր