Առաջիկա ՏԻՄ ընտրությունների միջոցով քաղաքական դաշտում բեկում մտցնելու հնարավորություն կա։ Ճիշտ է, ընտրական ինստիտուտները վարկաբեկված են և իշխանություններն առաջնորդվում են «Որքան ուզեք, այնքան խփենք» արատավոր սկզբունքով, սակայն փորձը ցույց է տալիս, որ եթե կա հանրային մոբիլիզացիա և քվեները պահելու պատրաստ մարդկային ռեսուրս, ապա նույն այդ իշխանությունները կեղծիքներով հանդերձ պարտվում են։ Ասվածի վառ ապացույցը Գյումրին է։
Գյումրեցիները պարբերաբար ցույց են տվել, որ իրենք են խփում այնքան որքան ուզում են։
Հենց Գյումրիում կայանալիք ընտրություններում էլ կարելի է ջարդել ընտրակեղծիքների մեքենան և թույլ չտալ խոսրովհարությունյանական տիպի կուսակցությունների միջոցով ՀՀԿ–ի ականջները թաքցնել փորձող իշխանության թեկնածուի վերարտադրությունը։
Հաջողության հասնելու համար համախմբվածություն է պետք։ Բոլոր այն ուժերը, որոնք իշխանական դաշտից չեն և ցանկություն ունեն մասնակցելու Գյումրիի ավագանու ընտրություններին (ավագանու կազմից հետագայում քաղաքապետ է ընտրվելու), պետք է միասնական ձևով հանդես գան։ Նրանք, ովքեր տարատեսակ պատճառաբանություններով դա չեն անի, ցույց կտան, որ շարքային հաճախորդներ են կամ էլ քաղաքականապես տհասներ։
Գյումրին կարող է դառնալ քաղաքական դաշտի լակմուսի թուղթը։ Իրավիճակ փոխելով մեր հանրապետության երկրորդ քաղաքում, կարելի է նույնը ստանալ նաև ամբողջ հանրապետությունում։ Այնպես որ խաղեր տալու ժամանակ չկա, ոչ էլ հիվանդագին ամբիցիաներ ցույց տալու հնարավորություն կա։
Ովքեր դեմ են միասնական ճակատ կազմելուն, նրանք կամա թե ակամա օգնում են Սերժ Սարգսյանին ու իր դրածոյին։ Երկրորդ կարծիք լինել չի կարող։
Մենք ուշադրությամբ հետևելու ենք գործընթացներին և իրերը կոչելու ենք իրենց անվանումներով։ Հետո թող նեղանալ չլինի։
Քաղաքական դաշտի լակմուսի թուղթը

Պետրոս Ալեքսանյան