Լրահոս

14.08.2016 08:18


Հրդեհ է բռնկվել Աբովյանում և Ներքին Չարբախում

Հրդեհ է բռնկվել Աբովյանում և Ներքին Չարբախում

Օգոստոսի 14-ին, ժամը 00.55-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարգևաշեն փողոցի թիվ 37 հողատարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.40-ին, մարվել՝ 01.59-ին:

Այրվել է վագոն-տնակ (10 քմ) գույքով և ջերմահարվել 5 պտղատու ծառ:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 21.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 5-րդ փողոցի վերջնամասում այրվում է վագոն տնակ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 60 տան բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.51-ին, մարվել՝ 21.56-ին: Այրվել են բուսածածկ տարածք (մոտ՝ 1500 քմ) և տնամերձ հողամասում՝ երկաթե տնակում (12 քմ) կենցաղային իրեր:

Այս խորագրի վերջին նյութերը