Լրահոս

15.08.2016 07:21


Կողբ և Ջաջուռ գյուղերում ավտոմեքենան գլորվել է ձոր

Կողբ և Ջաջուռ գյուղերում ավտոմեքենան գլորվել է ձոր

Օգոստոսի 14-ին, ժամը 20.15-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Չատինպաղ» հանդամասում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mitsubishi pajero» 34 QR 525 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել է ձորը:

Վարորդ Ա. Թ.-ն (ծնվ. 1984թ.) տեղի ուժերով դուրս է բերվել մեքենայից և տեղափոխվել Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 20.53-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ոլորաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել աստրա» մակնիշի 22 TT 878 պետհամարանիշով (վարորդ Ն. Ա., ծնվ.1956թ.) Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մ գլորվել ձորը: Ուղևորներ Հ. Ն.-ին (ծնվ. 1971թ.) և Գ. Ա.-ին (ծնվ. 1967թ.) տեղի ուժերով, իսկ վարորդ Ն.Ա.-ին (ծնվ. 1956թ.) շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Դեպքի վայրի մոտակայքում հրշեջ-փրկարարական ավտոմեքենային է բախվել Վոլկսվագեն Պասատ մակնիշի (վարորդ Ա. Բ.) 34 DO 290 պետհամարանիշով ավտոմեքենան:

Բախման հետևանքով տուժածներ չկան: Ավտոմեքենաները ստացել են թեթև նյութական վնաս:

Այս խորագրի վերջին նյութերը