Լրահոս

15.12.2009 15:47


Կուսակցության հետագծից շեղման հետևանքներն ըստ Ս. Սաֆարյանի

Կուսակցության հետագծից  շեղման հետևանքներն ըստ Ս. Սաֆարյանի

Լրագորղների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՍԴՀԿ-ում տեղի ունեցող իրադարձություններին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, որ իրենց կուսակցության փորձից ելնելով՝ եզրակացնում է, որ նման  խնդիրներն անխուսափելի են բոլոր այն դեպքերում, երբ կուսակցությունը միառժամանակ շեղվում է սեփական հետագծից, ինքնուրույն դիմագծից և ինքնությունից։

-Հետագայում կուսակցության հետագծից  շեղումը կուսակցությունում ձևավորում է առնվազն երկու թև, որոնցից մեկը շարունակում է մնալ կուսակցության ինքնուրույն դիմագծի ջատագով, մյուս հոսանքն առավելապես համակերպվում է ժամանակավոր այդ հետագծի հետ։ Եվ եթե ներքին կոնֆլիկտի լուծման բանալիները չեն գտնվում, ապա այդ դեպքում,  իհարկե, տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում,-նշել է նա։

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ խոսքը ՀԱԿ-ի մասին է։

-Այդ շարժումը մի քաղաքական հոսանք էր, որտեղ, կարծում եմ, քաղաքական դաշտի բազմաթիվ սուբյեկտներ՝ կուսակցություններ, մտել են ոչ թե նրա համար, որ քաղաքական օրակարգն ամբողջովին համապատասխանում է սեփական գաղափարախոսությանը, այլ ուղղակի այդ շարժման օրակարգային խնդիրներն օբյեկտիվորեն համընկնում են իրենց քաղաքական խնդիրների մի մասի հետ։ Բայց դրա արդյունքում, ինչպես սպասելի էր, բազմաթիվ արտաքին, ներքին խնդիրների շուրջ նույնություն չկար։ 2 տասնյակին մոտ ուժեր ուղղակի պայմանավորվում են  մի խնդրի շուրջ՝ ընտրության միջոցով իշխանությունների ձևավորում և ոչ ավելի։ Բայց  այդ շարժումը, ինչպես նկատեցիք, 2 տարի և ավելի ժամանակ քաշեց։Երբ դու փորձում ես շարունակել քո սկզբնական ուղեգծով, որով եկել էիր մինչ այդ պահը, կուսակցության ներսում խնդիր է լինում։ Շատ դժվար է այդ հոսանքների հաշտեցումը, եթե չկա երկուստեք համաձայնություն,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը