Ռուսաստանում մեկնարկում են ՀԱՊԿ-ի զորավարժությունները
«Չեբարկուլ» զինափորձարանում սկսվում են ՀԱՊԿ անդամների «Փոխգործակցություն-2010» արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները։
Առաջին անգամ այն անցկացվում է Ռուսաստանի տարածքում։ Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Բելառուսի դիտորդները։
«Չեբարկուլ» զինափորձարանում ընդհանուր առմամբ հավաքված են 1700 զինծառայող և 270 կտոր զինսարքավորումներ։ Զորավարժությունների թեման ներառում է ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի բախումը հակառակորդի խոշոր կազմավորումների դեմ և հավաքական անվտանգության կողմից տարածաշրջանում զինված հակամարտությունների զսպումը։ Միջոցառման առանձնահատկությունը բոլոր մասնակիցների միանման համազգեստներն է։