Լրահոս

15.08.2016 18:23


Բաղանիսի գերեզմանատան մոտ այրվել է 6 հա խոտածածկ տարածք

Բաղանիսի գերեզմանատան մոտ այրվել է 6 հա խոտածածկ տարածք

Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի շրջադարձային խաչմերուկի մոտակայքում այրվել է բուսածածկույթ՝ 2000 քմ, Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ տաքսոպարկի մոտակայքում՝ 2000 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքի Իսահակյան փողոցում՝ թատրոնի հարևանությամբ՝ 100 քմ, Տափերական գյուղի Կամոյի փողոցի թիվ 16 տան մոտակայքում՝ մոտ 3 հա, Արտաշատ-Նորաշեն ավտոճանապարհի ձախակողմյա հատվածում՝ 1000 քմ, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ «Ռոսիա» պուրակին հարակից տարածքում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավագ դպրոցի մոտա¬կայքում՝ 1000 քմ, Երիտասարդական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում՝ 600 քմ, Եղվարդ քաղաքի ալրաղացի մոտակայքում՝ 2 հա, քաղաքային գերեզմանատան մոտակայքում՝ 6 հա, Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասում՝ 1500 քմ, Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի վերջնամասում՝ 1 հա, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Սուր կարմունջ» կոչվող տարածքում՝ 3.5 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ մոտ 1000 քմ խաղողի այգի, «Սուր կարմունջ»-ի մոտ՝ 4400 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 28 պտղատու ծառ, 1000 քմ ցորենի հնձած արտ, «Աղասաֆի» կոչվող տարածքում՝ 1 հա, Մալիշկա գյուղում՝ 200 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պլեխանով փողոցում՝ Բալատոն վարժարանի մոտակայքում՝ 4000 քմ, նախկին ավտոբուսների պարկի տարածքում՝ 2000 քմ, «Քարհատ Մեքենա ՓԲԸ»-ի տարածքում՝ 3.5 հա, Ազատան գյուղի մոտակայքում՝ 130 հակ անասնակեր, Տավուշի մարզի Ոսկևան գյուղում՝ 1 հա, Բաղանիս համայնքի գերեզմանատան մոտակայքում՝ 6 հա, Այգեհովիտ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Իրինդի գյուղի հանդամասում՝ 2000 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 50 հակ անասնակեր, Բազմաղբյուր գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 800 քմ, Սյունիքի մարզի «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի մոտակայքում՝ 1 հա, Ծավ գյուղում՝ 500 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը