Լրահոս

15.12.2009 15:34


Դավիթ Հակոբյանը Անդրանիկի նման կթքի ու կհեռանա

-ՀՀՇ-ական կոնգրեսի տակտիկական զինանոցի ամենամեծ վրիպումներից մեը քաղաքապետարանի ավագանին առանց ընդդիմադիր թեկնածուների թողնելն էր,-ասել է Դավիթ Հակոբյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպես է պատրաստվում Դ. Հակոբյանը վարվել ավագանու իր մանդատի հետ։

Հանրապետության գլխավոր մարքսիստը, ով 10-րդ ընտրատեղամասում առաջադրվել է պատգամավորության թեկնածու, ասել է, թե մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում պարտություն կրելուց հետո «Անդրանիկի նման կթքի և կհեռանա»։

Հարցին, թե Մարքսիստական կուսակցությունը քանի՞ անդամ ունի, Դ. Հակոբյանը պատասխանել է.

-Կուսակցության հզորությունը երբեք  չի պայմանավորվում նրա անասնական գլխաքանակով։ Կուսակցության հզորությունը նրա քաղաքական մտքի փարթամության մեջ է, այնպես որ էլեկտորատը հարաբերական կատեգորիա է։

Ինչ վերաբերում է ինչ-որ պահի ընտրապայքարից հրաժարվելուն, ապա Դավիթ Հակոբյանն ասել է, թե ավելի շուտ Արաքսի պղտոր ջրերը կանգ կառնեն, քան Դավիթ Հակոբյանը կհրաժարվի մանդատից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը