Լրահոս

15.08.2016 14:42


Ռուբեն Կարապետյան. «Հայաստանն իրական պատերազմի վտանգի առջև է կանգնած»

Ռուբեն Կարապետյան. «Հայաստանն իրական պատերազմի վտանգի առջև է կանգնած»

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ապրիլյան պատերազմից հետո հստակ դարձավ՝ Հայաստանը մոտեցել է ազգային անվտանգության այն կարմիր գծին, որի հատումն անդառնալի կլինի մեր երկրի և հայ ժողովրդի համար:

–Ունենք զրոյից ցածր վստահության մակարդակ իշխանությունների նկատմամբ, ներազգային անվստահության մթնոլորտ գրեթե բոլոր մակարդակներում: Իսկ նման անվստահության մթնոլորտում դժվար է արտաքին և ներքին քաղաքականության մեջ հաջողություններ արձանագրել,-«Փաստարկ» ակումբում ասել է նա՝ հավելելով, որ այսօր Հայաստանն իրական պատերազմի վտանգի առջև է կանգնած։

–Հայաստանի իշխանություններն ապրիլյան պատերազմից հետո որևէ եզրահանգման չեկան և շարունակվում են նույն քաղաքականությունը,–նշել է Ռ.Կարապետյանը,–Հայաստանը փակուղի է մտել թե՛ դիվանագիտության, թե՛ պետականության հարցում։ Մեր դիվանագիտությունը գործում է առանց արտաքին քաղաքականության, ինչպես ֆուտբոլիստներն առանց դարպասի: Եվ այս քաղաքականությամբ էլ մենք հասանք մի իրավիճակի, երբ միջազգային դարպասում Հայաստանը կորցրեց իր վստահելի գործընկերոջ կարգավիճակը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը