Լրահոս

15.12.2009 16:10


Ի՞նչ է ասել «իշխանական ոջիլը» Դավիթ Հակոբյանին

Ի՞նչ է ասել «իշխանական ոջիլը» Դավիթ Հակոբյանին

-Մի իշխանական ոջիլ (նախարարներից մեկը) ինձ ասում է՝ պարո՛ն Հակոբյան, ինչ-որ Սադոյան Ռուբիկ գալու է Ձեզ հետ առնչվելու է։ Ասում եմ՝ ինչո՞ւ, ասում է՝ դե կգա, կտեսնեք։ Ահա սա այն հարցի պատասխանն է, թե արդյոք ես կպայքարե՞մ մինչև վերջ,-«Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է մայրաքաղաքի 10-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Դավիթ Հակոբյանը։

-Կգան, կառնչվեն, միգուցե ասեն՝ հանե՛ք Ձեր թեկնածությունը։ Այնտեղ խոսքը Գեղամյանի թեկնածուի կամ Հմայակի մասին է։ Երկուսին էլ ես կասկածում եմ իշխանական լինելու մեջ՝ Հմայակը որպես իշխանության կողմից իջեցված դեսանտ (ՀՀՇ-ն արդեն կերել է այդ դեսանտի կուտը, արդեն ընդունել է իր շարքերը, իբր նա ողբում է Նիկոլի համար)։ Հմայակը կոկորդիլոսի աչքերով սպասում է։ Նիկոլին ամսի երեքին չեն ներառի քվեաթերթիկի մեջ. ինքը ՀՀՇ-ին կասի՝ դե ձեր ձայները տվեք ինձ։ Եթե ամփոփելու լինենք, կասեմ հետևյալը՝ все таки ինչի՞ վրա են նրանք հույսները դնում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը