Լրահոս

16.08.2016 09:56


Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետև գլխավերևում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանը չբարձրացրեց 195 կգ։

Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 225 կգ-ից, հետո բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդն էր։

Սահմանվեց նաև օլիմպիական ռեկորդ` 237 կգ բարձրացրեց ուզբեկ մարզիկը։

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը