Լրահոս

16.08.2016 11:09


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 15-16-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Բուսաբանական այգու տարածքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Դավթաշեն գյուղից դեպի Նորաշեն թաղամասի ավտոճանապարհին՝ մոտ 1500 քմ, Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Նուբարաշենի գերեզմանատանը՝ մոտ 1040 քմ խոտածածկ տարածք:

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում այրվում է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի բակում՝ մոտ 100 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երկաթգծի կայարանից 1 կմ հեռավորության վրա՝ Արզնի-Շամիրամ ջրանցքին հարակից տարածքում՝ մոտ 1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ձորաղբյուրի ամառանոցների վերջնամասում՝ մոտ 4 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցում՝ մոտ 3000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արագած թաղամասում՝ մոտ 600 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում՝ մոտ 170 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ մոտ 5000 քմ, Կոտայքի մարզի Կապուտան գյուղի եկեղեցու մոտակայքում՝ մոտ 5 հա, Սյունիքի մարզի Լիճք գյուղի «Թաղամիր» կոչվող հատվածում՝ մոտ 1000 քմ, Սյունիքի մարզի Աճանանի գյուղի գերեզմանատան տարածքում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի գերեզմանատանը՝ մոտ 3 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 100 քմ, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի «Ղուր-ղոբին» կոչվող հանդամասում՝ մոտ 10 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցի ետնամասում՝ մոտ 100 քմ, Արտաշատ-Ոստան ավտոճանապարհի մոտակայքում` գերեզմանատանը՝ մոտ 350 քմ, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում՝ մոտ 200 քմ, Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Լեոի փողոցում՝ մոտ 1500 քմ, Տավուշի մարզի Վարագավան գյուղի «Հոսեր» կոչվող հանդամասում՝ մոտ 3 հա, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում՝ մոտ 700 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 2000 քմ բուսածածկ տարածք, Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ «Արզնի կուրորտային պոլիկլինիկա» առողջարանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Վայոց Ձորի մարզ Արփի գյուղի 1-ին փողոցում՝ մոտ 200 հակ կուտակած անասնակեր և մոտ 500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը