Լրահոս

25.10.2010 16:48


Դանակով անզգուշությամբ խփել է կրծքավանդակին և հիվանդանոցում մահացել

Դանակով անզգուշությամբ խփել է կրծքավանդակին և հիվանդանոցում մահացել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.20-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի թափանցող վնասվածքով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել 1980 թ. ծնված Արմեն Առաքելյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Ա. Առաքելյանը, տանը,  կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ՝ 1985 թ. ծնված Լիաննա Գ.-ի ձեռքից փորձել է վերցնել դանակը, սակայն անզգուշությամբ խփել է իր կրծքավանդակին:

Նույն օրը, ժամը 18.25-ին, Ա. Առաքելյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը