Լրահոս

16.08.2016 11:03


Էջմիածնի միաբաններ են կարգալույծ արվել

Էջմիածնի միաբաններ են կարգալույծ արվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ կարգալույծ են հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը և Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը:

Հայրապետական տնօրինության համար հիմք է հանդիսացել վերջիններիս կողմից ծառայության վայրը ինքնակամ լքելու փաստը:

Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ դասվում են աշխարհականների շարքը և կկոչվեն իրենց ավազանի անուններով` Վարդգես Սահակյան և Հովիկ Հովհաննիսյան:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Այս խորագրի վերջին նյութերը