Իրավագետը նշել է, որ ՀՀ–ն Կարսի պայմանագրի իրավահաջորդն է
Իրավագետ Հրայր Թովմասյանն այսօր ՄԱԱ-ում ասել է, որ յուրաքանչյուր պայմանագրում, այդ թվում նաև հայ-թուրքական արձանագրություններում պայմաններ կան, քանի որ պայմանագիրը որոշակի պայմաններ պարունակող փաստաթուղթ է։
-Հիմա ուզում եք նախապայման դնեք, ինչ ածանց ուզում եք դնեք, այն որոշակի պայմաններ է. սահման ենք բացում, որոշակի դիվանագիտական հարաբերություն ենք հաստատում, հանձնաժողով ստեղծում։ Հիմա սա պայման է, թե նախապայման, չգիտեմ՝ այդ սահմանը որտեղով է անցնում,- նշել է Հ. Թովմասյանը՝ հավելելով, որ այսօր Թուրքիան բաց խաղաքարտերով չի խաղում՝ փորձելով բարձրացնել այն հարցերը, որոնք արձանագրություններում ամրագրել չի կարողացել։ Խոսքը մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂ-ի խնդրի հետ կապելու մասին է։
Իրավագետը նաև կարծում է, որ բանակցություններում հայկական կողմը շատ է ցանկացել, որ արձանագրություններում սահմանների վերաբերյալ կետը չլիներ, քանի որ, նրա խոքերով, միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանը միանշանակ Կարսի պայմանագրի իրավահաջորդն է, այսինքն՝ Թուրքիան կարող է հղում կատարել հենց Կարսի պայմանագրին, այդ պայմանագրից հրաժարվելու հնարավորությունն էլ չկա։
Իրավագետը նշել է, որ այս հարցը շտկելու համար ՀՀ Սահմանադրական դատարանը որոշակի քայլ կարող է կատարել, սակայն մարտավարական տեսանկյունից Հ. Թովմասյանը հրաժարվել է նշել, թե ՍԴ-ն հատկապես ինչ կարող է ամրագրել։
-Ցավոք, երբ մարդիկ ասում էին, որ Կարսի պայմանագիրը մենք չենք վավերացրել, ընդամենը երկու օր պահանջվեց ինձանից և իմ ընկերներից հայտնաբերելու այդ վավերագրերը։ Ցավով եմ նշում, թե ինչ ելույթներ են եղել, և չեմ էլ ցանկանա, որ հրապարակվեն, թե Կարսի պայմանագիրը վավերացնելու ժամանակհայկական կողմից ինչ ելույթներ են հնչել։ Ես ամաչում եմ այդ ելույթների համար որպես հայ մարդ,- ասել է Հ. Թովմասյանը՝ ավելացնելով, որ Կարսի պայմանագիրը հաջորդում է շատ ավելի վատ պայմաններ ունեցող Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Սևրի պայմանագրերին։
Իրավագետը նշել է, որ ՀՀ–ն Կարսի պայմանագրի իրավահաջորդն է
Իրավագետ Հրայր Թովմասյանն այսօր ՄԱԱ-ում ասել է, որ յուրաքանչյուր պայմանագրում, այդ թվում նաև հայ-թուրքական արձանագրություններում պայմաններ կան, քանի որ պայմանագիրը որոշակի պայմաններ պարունակող փաստաթուղթ է։
-Հիմա ուզում եք նախապայման դնեք, ինչ ածանց ուզում եք դնեք, այն որոշակի պայմաններ է. սահման ենք բացում, որոշակի դիվանագիտական հարաբերություն ենք հաստատում, հանձնաժողով ստեղծում։ Հիմա սա պայման է, թե նախապայման, չգիտեմ՝ այդ սահմանը որտեղով է անցնում,- նշել է Հ. Թովմասյանը՝ հավելելով, որ այսօր Թուրքիան բաց խաղաքարտերով չի խաղում՝ փորձելով բարձրացնել այն հարցերը, որոնք արձանագրություններում ամրագրել չի կարողացել։ Խոսքը մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂ-ի խնդրի հետ կապելու մասին է։
Իրավագետը նաև կարծում է, որ բանակցություններում հայկական կողմը շատ է ցանկացել, որ արձանագրություններում սահմանների վերաբերյալ կետը չլիներ, քանի որ, նրա խոքերով, միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանը միանշանակ Կարսի պայմանագրի իրավահաջորդն է, այսինքն՝ Թուրքիան կարող է հղում կատարել հենց Կարսի պայմանագրին, այդ պայմանագրից հրաժարվելու հնարավորությունն էլ չկա։
Իրավագետը նշել է, որ այս հարցը շտկելու համար ՀՀ Սահմանադրական դատարանը որոշակի քայլ կարող է կատարել, սակայն մարտավարական տեսանկյունից Հ. Թովմասյանը հրաժարվել է նշել, թե ՍԴ-ն հատկապես ինչ կարող է ամրագրել։
-Ցավոք, երբ մարդիկ ասում էին, որ Կարսի պայմանագիրը մենք չենք վավերացրել, ընդամենը երկու օր պահանջվեց ինձանից և իմ ընկերներից հայտնաբերելու այդ վավերագրերը։ Ցավով եմ նշում, թե ինչ ելույթներ են եղել, և չեմ էլ ցանկանա, որ հրապարակվեն, թե Կարսի պայմանագիրը վավերացնելու ժամանակ հայկական կողմից ինչ ելույթներ են հնչել։ Ես ամաչում եմ այդ ելույթների համար որպես հայ մարդ,- ասել է Հ. Թովմասյանը՝ ավելացնելով, որ Կարսի պայմանագիրը հաջորդում է շատ ավելի վատ պայմաններ ունեցող Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Սևրի պայմանագրերին։
7or.am