Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 26-ին «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու աշխարհահռչակ երգիչ Ջո Կոկերի մենահամերգը: Այսօր հրավիրված ասուլիսում փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն ասել է, որ համերգի տոմսերի վաճառքով ամբողջությամբ զբաղվում է միջոցառման գլխավոր հովանավոր «Ամերիա» բանկը։
-Մի կողմից ուրախ ենք, մյուս կողմից՝ վշտացած։ Բարի ավանդույթների համաձայն՝ համերգներին մենք միշտ հրավիրում էինք երաժշտասերներին, ովքեր հնարավորություն չունեն տոմս գնել։ Այս անգամ թող ներող լինեն։ Տոմսերի վերաբերյալ մենք որևէ պատասխան չենք կարող տալ,-հավելել է փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Իսկ թե ինչո՞ւ են Ջո Կոկերի համերգի տոմսերը 30-60 հազար դրամ, Ս. Ռոստոմյանը նշել է, որ նրան Հայաստան բերելը բավական մեծ ֆինանսական միջոցների հետ է կապված եղել, և «Ամերիա» բանկը ինչ-որ կերպ պետք է դա փոխհատուցեր:
Ի դեպ, լրագրողները չեն կարողանա հանդիպել Ջո Կոկերի հետ, քանի որ նա Հայաստան է ժամանելու համերգից ընդամենը ժամեր առաջ։
Փոխարենը հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոն, ում համերգը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, մեր երկրում կլինի երեք օր և մամուլի ասուլիս կհրավիրի:
Ջո Կոկերն ասուլիս չի տա

7or.am