Լրահոս

16.08.2016 17:05


Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակությունը կժամանի ՀՀ

Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակությունը կժամանի ՀՀ

Օգոստոսի 17-19-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակությունը:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի բելառուսական պատվիրակության և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության ընդլայնված կազմով հանդիպումը:

Ժամը 11:30-ին նախատեսված է հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան հայտարարությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը