Լրահոս

25.10.2010 18:46


Դատավորների և դատախազների աշխատավարձերի բարձրացումը կնվազեցնի՞ կոռուպցիոն ռիսկերը

Դատավորների և դատախազների աշխատավարձերի բարձրացումը կնվազեցնի՞ կոռուպցիոն ռիսկերը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը։ Օրինագծի հիմնական զեկուցողն էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը։ Հարակից զեկուցողը՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ հանձնաժողովը քննարկել է հարցը, դրական եզրակացություն է տվել և առաջարկում է կողմ քվեարկել։

Վերոնշյալ օրինագծից հետո քննարկվել է Կառավարության ներկայացրած՝ ««ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», և ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։  Դրանց համաձայն՝ յուրաքանչյուր տարի դատախազի և դատավորների աշխատավարձերի չափերի սահմանման ժամանակավոր բնույթը մշտականով փոխարինելու համար առաջարկվում է այն սահմանել «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով, նախատեսվում է նաև նրանց աշխատավարձերի բարձրացում։

Կառավարության ներկայացրած նախագծին դեմ են արտահայտվել  ՀՅ Դաշնակցության և «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը