Լրահոս

17.08.2016 09:57


ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Օգոստոսի 16-ին՝ ժամը 21.22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53 կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53 կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի 23 LU 914 պետհամարանիշի (վարորդ` Վ. Ն. ծնվ. 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը