Լրահոս

17.08.2016 10:10


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Բուսաբանական այգու մոտակայքում՝ 300 ք.մ խոտածածկույթ, Նուբարաշեն 11-րդ փողոցի վերջնամասում՝ 600 քմ, Դալմայի այգիներում՝ գազալցակայանի մոտակայքում՝ 2500 քմ և ջերմահարվել 20 պտղատու ծառ, Վալենսիա ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 2500 քմ, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի գերեզմանատանն մոտ՝ 5000 քմ խոտածածկույթ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում՝ 600 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի սկզբնամասում՝ մոտ 3 հեկտար հնձված ցորենի արտ , Մարալիկ քաղաքի Նոր թաղամասում հնձված գարու արտը՝ մոտ 1.5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Նարեկ» ռեստորանի հարակից տարածքում՝ մոտ 5000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը