Լրահոս

17.08.2016 10:50


Ռիո-2016. Հայաստանը 36-րդն է մեդալային հաշվարկում

Ռիո-2016. Հայաստանը 36-րդն է մեդալային հաշվարկում

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 16-ին նվաճած մեկ ոսկե, 2 արծաթե մեդալներից հետո Հայաստանը մեդալային հաշվարկում բարձրացավ 36-րդ տեղ՝ մեդալների քանակը հասցնելով 4-ի։

Հայ մեդալակիրներն են ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (ոսկի), Միհրան Հարությունյանը (արծաթ), ծանրորդներ Գոռ Մինասյանը (արծաթ), Սիմոն Մարտիրոսյանը (արծաթ)։

Օգոստոսի 16-ին վիճարկված մեդալների 27 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանել է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 28 ոսկե, 28 արծաթե ու 28 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 19 ոսկե, 19 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, երրորդ տեղում գտնվող Չինաստանը՝ 17 ոսկի, 15 արծաթ, 19 բրոնզ: Ռուսները չորրորդն են 12 ոսկե, 12 արծաթե ու 14 բրոնզե մեդալով:

Այս խորագրի վերջին նյութերը