Լրահոս

17.08.2016 11:00


Քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողներից 2-ի վիճակը ծանր է

Քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողներից 2-ի վիճակը ծանր է

Ապրիլյան դեպքերի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով օգոստոսի 5-ի դրությամբ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու՝ օրենքով սահմանված գործընթաց է իրականացվել 20 զինծառայողների նկատմամբ, որոնցից 9-ն արդեն ստացել է հաշմանդամության կարգ:

Ինչպես «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ներկայում բուժման մեջ են գտնվում 3 հոգի, որոնցից 2-ի վիճակը դեռևս գնահատվում է ծանր: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում վերականգնողական բուժօգնություն են ստացել և շարունակում են ստանալ 6 հոգի, իսկ օտարերկրյա պետությունում՝ 2-ը:

«122 զինծառայող դուրս է գրվել հոսպիտալներից և հիվանդանոցներից, իսկ 11-ը դեռևս հետբուժական արձակուրդում է»,-նշել է ՊՆ աշխատակազմի ղեկավարը:

Հետագա վիրահատական բուժման կարիք ունի մեկ զինծառայող, ում մոտ նախատեսված է կատարել կոնքազդրային հոդի պրոթեզավորում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը