Լրահոս

17.08.2016 14:30


ԿԽՄԿ-ն այցելել է հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանին

ԿԽՄԿ-ն այցելել է հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օգոստոսի 17-ին այցելել է Հայաստանի քաղաքացուն, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանը և պահվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:

Այս մասին հաղորդում են ԿԽՄԿ-ի երևանյան պատվիրակությունից:

Այցի ընթացքում քաղաքացուն հայտնել են Կարմիր խաչի միջոցով հարազատներին նամակ փոխանցելու հնարավորության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Արարատի մարզի Այգեպատ գյուղի 61-ամյա բնակիչ Հենրիկ Աղեկյանը հատել է սահմանն ու հայտնվել ադրբեջանական տարածքում: Որոշ տվյալներով՝ Աղեկյանը Նախիջեւանի Ինքնավար հանրապետությունում է: Տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, նախկինում հաճախ է կորել տնից: Այս անգամ Աղեկյանը տնից դուրս է եկել մեկ շաբաթ առաջ և չի վերադարձել:

Այս խորագրի վերջին նյութերը