Լրահոս

17.08.2016 15:09


Պապի խնամքին մնացած փոքրիկը անսպասելի ծանր հիվանդացել է. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ (տեսանյութ)

Պապի խնամքին մնացած փոքրիկը անսպասելի ծանր հիվանդացել է. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ  (տեսանյութ)

Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, գտնվում է իր պապի՝ Յուրի Մարտոյանի խնամակալության տակ, քանի որ հայրը մահացել է։ Սովորում է 9-րդ դասարանում։

Սույն թվականի մայիսին երեխայի մոտ թուլություն, գունատություն և ոտքերի ցավ է նկատվել,պապը նրան անմիջապես բժշկի է տարել, որից հետո էլ պարզվել է, որ երեխան տառապում է Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (B common տարբերակ) հիվանդությամբ։

Իմանալով հիվանդության մասին՝ պապը անմիջապես երեխային տեղափոխում է Երևան, Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական դիսպանսեր, որտեղ էլ նա գտնվում է հիմա։ Բուժումը բաղկացած է 4 /չորս/ փուլից, որից միայն ավարտվել է առաջին փուլը։ Սույն փուլի անցկացման համար ընդհանուր գումարը կազմել է 800.000 /ութը հարյուր հազար/ ՀՀ դրամ։

Քանի որ այժմ երեխայի լյարդը մեծացել է, երկրորդ փուլին դեռ անցնել չեն կարող։ Երեխայի լյարդը նորմայի բերելու համար արվում են լրացուցիչ բուժումներ։ Երեխայի մոտ կա ախորժակի կորուստ և չունի սնվելու ցանկություն։ Նարեկին խորհուրդ է տրվում անհապաղ տեղափոխել Գերմանիայի Դաշնություն, սակայն անհրաժեշտ գումարը չունենալու պատճառով չեն կարողանում մեկնել:

Սիրելի՛ հայրենակիցներ, եկեք օգնենք Նարեկին ապրել:

Արարատբանկում Նարեկի պապաիկի՝ Յուրի Մարտոյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

ՀՀ դրամ` 15100118483900200

ԱՄՆ դոլար` 15100118483900101

ԵՎՐՈ` 15100118483900149

ՌԴ ռուբլի` 15100118483900158

SWIFT: ARMCAM22

Յուրի Մարտոյանի հեռախոսահամարն է՝ +37494 51-25-45:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը