Լրահոս

17.08.2016 15:40


ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Փոխգործակցություն 2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Փոխգործակցություն 2016» հրամանատարաշտաբային  զորավարժությանը

ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 13-ից ՌԴ-ում է գտնվում ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբը:

Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել «Փոխգործակցություն 2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բարձրացվել են մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները: Բացման արարողության ընթացքում արձանագրվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը տարեցտարի առավել ներդաշնակ և փոխհամաձայնեցված են իրականացնում առաջադրված խնդիրները: Այս առումով կարևորվել է նմանաբնույթ զորավարժությունների անցկացումն ու բարձր է գնահատվել մասնակից պետությունների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը մասնակցում են շուրջ կառույցի անդամ պետությունների շուրջ 7000 զինծառայողներ, ներգրավված է շուրջ 1000 միավոր ցամաքային և օդային տեխնիկա:

ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016 թվականի պլանի համաձայն:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սպաներն ընդգրկված են զորավարժության ղեկավարության ու հրամանատարության կազմում:

Այս խորագրի վերջին նյութերը