Լրահոս

17.08.2016 16:28


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 16-ին՝ ժամը 14.10-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Բագրատ Մ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական հրացան` կարճեցված փողով և խզակոթով` ձևափոխված «ՏՕԶ» հրազենի 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 10, 5,45 մմ տրամաչափի ՝ 33, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ:

***
Ոստիկանության Նոյեմբերանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 16-ին՝ ժամը 18.30-ին, 1981 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր գազային ատրճանակ` ձևափոխված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 33 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը