Լրահոս

17.08.2016 16:40


ՃՏՊ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին

ՃՏՊ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին

Օգոստոսի 17-ին՝ ժամը 13.57-ին, ԱԻն–ում տեղեկատվություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «IVECO» մակնիշի 59 A31 610 պետհամարանիշով կցորդիչով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1969 թ. ծնված Մ. Ա. Ա. Ա. Դ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից սարալանջին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը