Լրահոս

17.08.2016 17:00


Հրդեհ Կարապետյան փողոցում

Հրդեհ Կարապետյան փողոցում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 13.03-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կարապետյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարապետյան փողոցի տներից մեկին հարակից խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել է 13.26-ին: Խորդանոցում այրվել են կենցաղային իրեր և տանիքից՝ 10 քմ հատված:

Այս խորագրի վերջին նյութերը