Լրահոս

17.08.2016 22:34


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Հանրապետության տարածքում

Օգոստոսի 18-ին` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում

Օգոստոսի 18-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևանի օգոստոսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.50C (2005 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.90C (1979 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.30

Այս խորագրի վերջին նյութերը