Լրահոս

17.08.2016 17:15


Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն` օգոստոսի 17-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և առանձնազրույցը գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական ռազմական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով անցկացվող օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին հայ և բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանը վերաբերող խնդիրներ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Քննարկվել են նաև երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև 2016թ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքն ու առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը հանդես են եկել հայտարարությամբ:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը