Լրահոս

17.08.2016 20:46


Երևանյան բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Երևանյան բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14.17-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 17.02-ին փրկարարները մուտք են գործել բնակարան և պատշգամբի բազմոցին հայտնաբերել անձը չպարզված քաղաքացու դի (մոտ 50 տարեկան կին). ննջասենյակի անկողնում է գտնվել անձը չպարզված մոտ 80 տարեկան վատառողջ տղամարդ:

Այս խորագրի վերջին նյութերը