Լրահոս

18.08.2016 09:59


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Օգոստոսի 18-ին՝ ժամը 02.56-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ավտոտնակից բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի մանկապարտեզի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը