Լրահոս

18.08.2016 10:10


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 17-ից 18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Քանաքեռ 14-րդ և Մելիք Մելիքյան փողոցների միջնամասում այրվել է մոտ 100 քմ խոտածածկույթ, Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում` մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 44 հասցեի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Սուրբ Տրդատ» եկեղեցու մոտակայքում` մոտ 2 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը