Լրահոս

26.10.2010 09:58


Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև միջադեպ է տեղի ունեցել

Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև միջադեպ է տեղի ունեցել

Թեհրանում անց կացվող միջազգային ԶԼՄ-ների և լրատվական գործակալությունների XVII փառատոնում միջադեպ է տեղի ունեցել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև։ Պատճառը հայկական պատվիրակության կողմից Հայաստանի ցուցափեղկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդանիշը' պատմական հուշարձանը, ԼՂՀ դրոշն ու քարտեզը ներկայացնելն է եղել։

Ադրբեջանական պատվիրակությունը հայ լրագրողներից պահանջել է հանել դրանք։ Սակայն երբ հայկական պատվիրակության անդամները հրաժարվել են անել դա, ադրբեջանցիները բողոքել են ցուցահանդեսի կազմակերպիչներին։

Իրականում ԼՂՀ պատմական հուշարձանը պատկերող լուսանկարը ցուցափեղկում ամրացրել են հենց իրենք՝ ցուցահանդեսի կազմակերպիչները, իսկ հայ լրագրողներն էլ կողքին տեղադրել են ԼՂՀ քարտեզն ու դրոշը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը