Լրահոս

18.08.2016 13:00


ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկություն. 1-ին խաղային օրվա ամփոփում

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկություն. 1-ին խաղային օրվա ամփոփում

ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի առաջին խաղային օրը` օգոստոսի 17-ին, կայացան A խմբի մեկնարկային հանդիպումները, որտեղ նախ ուժերը չափեցին Կիպրոսը ներկայացնող «Ապոել» և Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ Մանիակս» թիմերը: Խաղասկզբում հաջողությունը շվեյցարիացիների կողմն էր, սակայն առաջին խաղակեսի ավարտին «Ապոել»-ը կարողացավ վերականգնել հավասարակշռությունը և թիմերը ընդմիջման գնացին 4:4 հաշվով: 2-րդ խաղակեսում կիպրոսական թիմը շարունակեց վստահ խաղ ցուցադրել ինչի արդյունքում էլ 9:7 հաշվով գրանցեց իր առաջին հաղթանակը այս փուլում:
Բարդ ու դրամատիկ պայքարում ընթացավ «ՀՊՏՀ» - «Գենտոֆտե» հանդիպումը: Մեր երկրի կրկնակի չեմպիոնը բավականին հաջող խաղ էր ցուցադրում, սակայն առանձին խաղային դրվագներում անփութությունը հնարավորություն տվեց դանիացիներին առաջ անցնել հաշվի մեջ: Մեր տղաներն ամեն ինչ արեցին խաղը փրկելու համար, և շատ մոտ էին հաշվի հավասարակշռությունը վերականգնելուն, սակայն հաջողությունը դանիացիների կողմն էր, և խաղն ավարտվեց նրանց օգտին 4:6 հաշվով: Խաղավարտին կարմիր քարտ ստավցավ ՀՊՏՀ առաջատար ֆուտբոլիստներից Սարո Գալստյանը, ով բաց կթողնի առաջիկա հանդիպումը:

«Բարդ հանդիպում էր: Ակնկալում էինք, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է լինելու, որը խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ: Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք: Կարող եմ ասել, որ շատ ծանր հանդիպում էր: ՀՊՏՀ-ն շատ լավ մրցակից է»,– խաղի ավարտին տված ասուլիսում նշեց Դանիական «Գենտոֆտե»-ի գլխավոր մարզիչ Պոու Հոլդենը:

Հայաստանի կրկնակի չեմպիոն, ՀՊՏՀ-ի մարզիչ Կարեն Միքայելյանն էլ նշեց. «Խաղի մեկնարկում արագ գոլեր ընդունեցինք: Ճիշտ է, մրցակիցը կազմակերպված թիմ էր, սակայն արագ գնդակներ խփելուց հետո սկսեցին պաշտպանվել ու հակագրոհների վրա քանի անգամ պատժվեցինք: Չեմ կարող ասել, հնարավոր է, որ բախտի գործոնն էր, բայց չկարողացանք իրացնել մեր պահերը: Դեռ կպայքարենք, պայքարը դեռ առջեւում է: Կվերլուծենք ու կնախապատրաստվենք հաջորդ հանդիպմանը»:

Առջևում խաղարկության 2-րդ խաղային օրն է: Օգոստոսի 18-ի խաղացանկն ու ուղիղ հեռարձակման հղումները՝ ստորև՝

18.08 ժամը 16:00 «Գենտոֆտե» - «Ապոել»
https://www.youtube.com/watch?v=GMJCeXvQEhM

18.08 ժամը 19:00 «ՀՊՏՀ» - «Ֆուտզալ Մանիակս»
https://www.youtube.com/watch?v=N4d0j8QviEg

Տեղեկացնենք նաև, որ ժամը 19:00-ին կայանալիք «ՀՊՏՀ» - «Ֆուտզալ Մանիակս» հանդիպումը կցուցադրվի «Արարատ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Մամուլի քարտուղար՝ Հայկ Բեջանյան

Այս խորագրի վերջին նյութերը