Լրահոս

26.10.2010 10:33


ԼՂ հարցում Ռուսաստանը փորձում է առաջնային դեր ստանձնե՞լ

Հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահնեևրի հանդիպման նախաշեմին տարբեր փորձագիտական վերլուծություններում ասվում է, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը փորձում է առաջնային դեր ստանձնել։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր այս ամսվա ընթացքում կրկին լինելու են տարածաշրջանում, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Աստանայում հակամարտող կողմերի ղեկավարների հնարավոր հանդիպումը քննարկվելու է նաև վաղը՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը