Լրահոս

19.08.2016 10:20


Արայիկ Խանդոյանն ուզում է առաջադրվել ՏԻՄ ընտրություններում

Արայիկ Խանդոյանն ուզում է առաջադրվել ՏԻՄ ընտրություններում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել։

«Արդեն երրորդ օրն է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը եւ ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:

Հայտարարոմ եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են եւս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:

Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որեւէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ:

Գործող իշխանությունները, որոնց գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ, Անկախ, Ժողովրդավար Հայաստանը»,- գրել է Արայիկ Խանդոյանը:

Նշենք, որ Խանդոյանի մայրն էլ նամակ է ուղարկել լրատվամիջոցներին, որում, մասնավորապես, ասվում է.

«Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թ սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նույն համայնքի բնակիչ Արայիկ Խանդոյանը, որպես թեկնացու ցանկանում էառաջադրվել, սակայն Քրեակատարողական հիմնակի ղեկավարությունը անհիմն ձգձգում է և լիազորագիր չի տալիս Արայիկ Խանդոյանի վստաորդին՝ խախտելով ՀՀ քաղաքացու ընտրականիրավունքը: Այսօր, ըստ օրենքի, առաջադրվելու վերջին օրն է, եթե քրակատարողական հիմնարկի ղեկավարությունը շարունակի նման գործելավոճը, այս հարցը քննվելով անցնելու է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյանները և հասնելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»:
Հարգանքներով՝ Ռիմա մայրիկ


Այս խորագրի վերջին նյութերը