Լրահոս

26.10.2010 10:46


Բորդյուժա. «ՀԱՊԿ երկրների ստորաբաժանումները պետք է զինվեն ամենաժամանակակից սպառազինությամբ»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Ուզբեկստան) Փոխգործակցություն-2010» արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների շրջանակներում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բոդյուժան հայտարարել է, որ կառույցի անդամ երկրների ստորաբաժանումները պետք է զինվեն ամենաժամանակակից սպառազինությոամբ։

Հիշեղնենք, որ հոկտեմբերի 26-ին Չելյաբինսկի շրջանում ավարտվել է «Փոխգործակցություն-2010» զորավարժությունների առաջին փուլը, որին մասնակցել են կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը։ Առաջին անգամ այն անցկացվում է Ռուսաստանի տարածքում։ Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Բելառուսի դիտորդները։

«Չեբարկուլ»  զինափորձարանում ընդհանուր առմամբ հավաքված են 1700 զինծառայող և 270 կտոր զինսարքավորումներ։

Այս խորագրի վերջին նյութերը