Լրահոս

19.08.2016 14:45


Սոցիալական բնակարանները ևս 10 տարով կտրվեն անհատույց օգտագործման

Սոցիալական բնակարանները ևս 10 տարով կտրվեն անհատույց օգտագործման

Կարգավորվել է մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում տարբեր իրավական ակտերի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրային հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց/ընտանիքների՝ այդ բնակարաններում սահմանված ժամկետը լրանալուց հետո ևս 10 տարի ժամկետով նույն պայմաններով բնակվելու հարցը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ժամակետների երկարացումը հիմնված կլինի հասարակական կազմակերպության կողմից տրված եզրակացության վրա, մասնավորապես՝ կազմակերպությունը կուսումնասիրի 166 բնակարաններում բնակվող անձնանց /ընտանիքների սոցիալական պայմանները, կարիքները, բնակարանների վիճակը, բնակչի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը, բնակարանի օգտագործումը դրանշանակությանը համապատասխան և այլն:

Որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության 18.08.2016թ. նիստում: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը