Լրահոս

19.08.2016 14:48


Հայաստանում ՌԴ-ի ռազմակայանում ռուսական մշակույթի օրեր են սկսվել

Հայաստանում ՌԴ-ի ռազմակայանում ռուսական մշակույթի օրեր են սկսվել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները մասնակցում են ռուսական մշակույթի օրերի միջոցառումներին, որոնք մեկ ամսվա ընթացքում կանցկացվեն Գյումրիի և Երեւանի կայազորների տարածքում:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Գյումրիի եւ Երեւանի զորամիավորումներում կանցկացվեն բաց դռների օրեր, որոնց ընթացքում էքսկուրսիոն ծրագրեր կկազմակերպվեն զորամասերի թանգարաններում, գրադարաններում, լուսանկարների ու մանկական նկարների ցուցահանդեսներում, որտեղ համերգներով հանդես կգան զորամասերի գեղարվեստական ինքնագործունեության խմբերը:

Այս խորագրի վերջին նյութերը