Լրահոս

19.08.2016 14:59


Ոչնչացվել է 7196 կգ կանեփի և 14,5 կգ կակաչի վայրի աճած զանգված

Ոչնչացվել է 7196 կգ կանեփի և 14,5 կգ կակաչի վայրի աճած զանգված

Օգոստոսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 7196 կգ կանեփի և 14,5 կգ կակաչի վայրի աճած զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 8,6 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 2 միավոր հրազեն, 1 նռնակ` պայթուցիչով, 5,45 տրամաչափի 36 փամփուշտ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ

Այս խորագրի վերջին նյութերը