Լրահոս

19.08.2016 15:05


Փրկարարները դուրս են բերել 1948 թ. ծնված Մ. Ս.-ի դին

Փրկարարները դուրս են բերել 1948 թ. ծնված Մ. Ս.-ի դին

Օգոստոսի 18-ին՝ ժամը 18.04-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Փրկարարները «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հետախուզել են Հրազդանի ներքին ջրանցքի Մեծարենցի փողոցի հարակից հատվածից մինչ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հատված (մոտ 12 կմ):

Աշխատանքներն ավարտվել են անարդյունք, կվերսկսվեն օգոստոսի 19-ին ժամը 06.00-ին:

...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 06.00-ից «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցները հետախուզել են ջրանցքի տարբեր տեղամասերը՝ մինչև Այգեշատ գյուղ, սակայն աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Ժամը 07.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 18-ին 1948թ. ծնված Մ. Ս.-ի վարած ավտոբուսը նկատել են ջրանցքից ոչ հեռու, իսկ վարորդի մասին տեղեկատվություն մինչ այս պահը չկա:

«Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 09.00-ից դադարեցնել ջրանցքում ջրի հոսքը:

Փրկարարները դուրս են բերել 1948 թ. ծնված Մ. Ս.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը